Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ 

Դեռևս 2015 թ.-ին առաքյալների տոնը Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ 

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը։

Սուրբ Պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Հաջորդը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված…
Դիտել

Գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալներ

Մոսկվայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները: Տղամարդկանց գերծանր քաշային կարգում…
Դիտել

Վեր ընկեք տեղներդ, բոլորիդ հերթը գալու է․ Հայկ Կոնջորյան

Իմ գործունեությունից շատ նեղսրտած լինելով` վերջին շրջանում, տարբեր թերթոններ հանդես են գալիս իմ անձի վերաբերյալ պատվիրված զազրախոսություններով: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share