Մանկական Եվրատեսիլի» բեմը պատրաստ է (լուսանկարներ)

Մանկական Եվրատեսիլի» բեմը պատրաստ է։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։ 

«Ահա եվ եվրատեսիլյան բեմը: Բոլոր նրանք, ովքեր հավատում են հրաշքին, կգտնեն այն հենց եվրատեսիլյան բեմում։ «Մանկական եվրատեսիլ 2022-ի» բեմը, ինչպես և խորհրդանիշը, նույնպես կառուցված է հրաշքի շուրջ։ Կենտրոնական բեմը նման է հոլին, իսկ նրա շուրջ լույսով թելերն են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը։ 

Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում: Մրցույթին 14-ամյա Մալենան հանդես էր եկել «Qami Qami» ստեղծագործությամբ և քվեարկության արդյունքում զբաղեցրել առաջին տեղը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զասը հույս ունի, որ Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ փաստաթուղթը կստորագրվի

Հաջորդը

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և…
Դիտել

Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական…
Դիտել

Օդային և ցամաքային ճանապարհով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 237 տուժած

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share