Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ:

Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր:

Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:

Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում:Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել է կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը:Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստվել չցանկացողները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ են հանձնելու․ Աանահիտ Ավանեսյան

Հաջորդը

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀԿ. COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զսպել կորոնավիրուսային համավարակ: «Մենք ունենք գործիքներ,…
Դիտել

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի…
Դիտել

Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Արաբկիրի քննչական բաժնի պետն ու տեղակալներն ազատվել են աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share