Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը մսի շուկայում

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ։

2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած սպանդանոցային մորթի գործընթացներում որոշակի անհարթություններ են առաջացել՝ պայմանավորված արցախյան պատերազմով և covid 19-ի համավարակով, որոնք քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով, այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպել են երկրում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ:

Սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն ուղեկցող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի կեղծման, որոշ սպանդանոցների կողմից այն ապօրինաբար վաճառելու դեպքերի մասին, ինչպես նաև՝ որ անասնատերերը չեն դիմում սպանդանոցներին՝ շարունակնելով բակային մորթը:

Գեորգի Ավետիսյանը հստակեցրել է, որ այդ մեղադրանքները հնչեցվում են ոչ ճիշտ վայրում. ՍԱՏՄ-ն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ձևաթղթի կեղծում-վաճառքը հանցագործություն է և խնդրի մասին պետք է տեղեկացնել իրավապահ մարմիններին: Իսկ անասնատերերի հետ հարաբերությունները պետք է կարգավորեն իրենք՝ սպանդանոցները, առաջարկելով ավելի գայթակղիչ պայմաններ և աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Պարոն Ավետիսյանը տեղեկացրել է, որ, որպես իրավաբանական անձանց վերահսկող մարմին, մարտի 14-ից տեսչական մարմինն անցնելու է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման մսիս-մսեղիքի վաճառքը: «Պետք է հասկանաք, որ սպանդանոցներին մենք ընդունում ենք և իրենց հետ մեր հարաբերությունները պատկերացնում ենք որպես գործընկերային, քանի որ սպանդանոցային մորթի ամենաշահագրգռված կողմը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում կբացառվի դրա կեղծումն ու վաճառքը. համակարգը կարձանագրի յուրաքանչյուր կենդանու մուտքը սպանդանոց, ինչը նշանակում է, որ մուտք չգործած երևակայական կենդանու իբր մորթի և մսեղիքի դուրսգրման 5-րդ ձև տրամադրել հնարավոր չի լինի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ն Հայաստանի համար չեղարկել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները

Հաջորդը

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում. Արմեն Գրիգորյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ գոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է…
Դիտել

Ռուբեն Հախվերդյանը՝ քաղաքապետի թեկնածու

Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի…
Դիտել

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում․ Արմեն Գրիգորյան

Այսօր ՀՀ Աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին հանդես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share