«Մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ. Արման Թաթոյան

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:

Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու շարունակելու ենք փաստեր ներկայացնելը»,- գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուս խաղաղապահների մոտ գտնվող ԱՀ քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին․ Գեղամ Ստեփանյան

Հաջորդը

Այսօր ՀՀ 5 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ «Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ…
Դիտել

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան…
Դիտել

Ադրբեջանցիները կրակել են թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա. Պն

ՀՀ ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share