Մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու ներկայությամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։

Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին:

Այս դեպքում մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։

Հետևաբար, այն դեպքերում, երբ փոխադրող կազմակերպությունը տեղեկացնում է, որ ապրանքը մաքսային մարմիններում է, քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել փոստային և սուրհանդակային կապի բնագավառում առաքանիների փոխադրմամբ զբաղվող կազմակերպությանը, որպեսզի քաղաքացու փոխարեն կազմակերպության ներկայացուցիչը մասնակցի ապրանքի զննման գործընթացին:

Այդպիսով մաքսային մարմիններ այցելելու հավելյալ անհրաժեշտություն չի լինի:

Նշենք, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով մատուցում են վերը նշված ծառայությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը Զասին հիշեցրել է, որ գոյություն ունի սահման

Հաջորդը

Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ,…
Դիտել

Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում և չի կարողանում վերադառնալ Արցախ, տեղեկացրել է,…
Դիտել

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share