Մեկնարկել է՝ «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական դասախոսություններ ծրագիրը

Մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է «Դպրոցից դեպի տիեզերք» խորագիրը։

Այս շաբաթ ԲԱ աստղագետներն արդեն հասցրել են այցելել Վայոց Ձոր՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Ռինդի միջնակարգ դպրոց, Վերնաշենի Գ․ Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, Սյունիք՝ Գորիսի Յու Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ՝ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցում, Ակունքի միջնակարգ դպրոցում և այլուր։ Ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։

Համաձայն ծրագրի՝ յուրաքանչյուր մարզից պետք է ներառվեր 3 դպրոց։ Սակայն այս տարի ծրագրին դիմած դպրոցների թիվը հասել էր 132-ի։ Հաշվի առնելով Լոռու մարզի դպրոցների չափազանց բարձր ակտիվությունը (34 հայտ)՝ որոշվել է որպես բացառություն այդ մարզից ընտրել լրացուցիչ ևս 3 դպրոց, մյուս մարզերում դասախոսությունների թիվը պահպանելով նույնը։ Այսպիսով ԲԱ աստղագետները կհանդիպեն և իրենց գիտելիքներով կկիսվեն ավելի շատ աշակերտների հետ։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2012թ-ից և ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ

Հաջորդը

Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Վարչապետ…
Դիտել

Նա գնաց մենակ․ Քերոբյանը հեռանում է պաշտոնից

Վահան Քերոբյանը լքում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։  «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ! Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share