Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ

Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ

Ապրիլի 7-ին, ժամը 22։19-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի բաժնի և ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է  փլուզման վտանգ։

Փրկարարները սահմազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների կիրառումը

Հաջորդը

Մեկնարկել է՝ «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական դասախոսություններ ծրագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և…
Դիտել

Գյումրիի երթուղային ցանցը համալրվել է 8 նոր միկրոավտոբուսով

8 նոր միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի համալրման համար։ Ձեռք բերված նոր միկրոավտոբուսներն այսօր՝ փետրվարի 20-ին, Գյումրիում էին: ՀՀ…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 69․6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share