ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է մի շարք պատժամիջոցների կիրառումը, որոնք սահմանվել են, մասնավորապես, ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության պատրվակով, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Այս մասին ասվում էՍպիտակ տան տարածած փաստաթղթերում։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը «վնասակար գործունեությամբ» է զբաղվել ԱՄՆ-ի դեմ։ Նշվում են Մոսկվայի ենթադրյալ ջանքերը՝ «խոչընդոտելու ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և խաթարելու ժողովրդավարական ինստիտուտները Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների տարածքում», ինչպես նաև «Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ վնասակար կիբեռգործողություններին մասնակցելը և նպաստելը»:

Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը «խախտել է միջազգային իրավունքի հաստատված սկզբունքները՝ ներառյալ պետությունների տարածքային ամբողջականությունը», մասնակցում է «անդրազգային կոռուպցիայի խրախուսմանը և օգտագործմանը՝ այլ երկրների կառավարությունների վրա ազդելու համար»։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության վնասակար գործունեությունը շարունակում է անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար։ Այդ իսկ պատճառով արտակարգ դրությունը պետք է ուժի մեջ մնա, ուստի ես մեկ տարով երկարացնում եմ 14024 հրամանագրով հայտարարված [պատժամիջոցների] արտակարգ դրությունը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին ձյան տեղումներ են

Հաջորդը

Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ

Առնչվող նյութեր
Դիտել

Քանի հայ է մահացել Թուրքիայի երկրաշարժի պատճառով․ «Ակոս»

Երկրաշարժի առաջին օրը Մալաթիայի հայ համայնքից երեք մարդ է զոհվել։ Այս ասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականի…
Դիտել

Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Ստրասբուրգում ապրիլի 19-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով: Օրակարգը հրապարակված…
Դիտել

ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են

«Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում». կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։ Նա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share