Մեկնարկում են հողային բարեփոխումները

«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ կառավարությունը մեկնարկում է հողային բարեփոխումները:

«Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշեց Քերոբյանը:

Անդրադառնալով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմներին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար:

«Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- նշեց Քերոբյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք

Հաջորդը

Պաշտոնյաները  նույնպես դիմակ չկրելու համար պետք է տուգանվեն. Անահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես…
Դիտել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի…
Դիտել

Շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share