Մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացրել է վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստանի առաջին արբանյակի կիրառմամբ եւ կառավարման կենտրոնի ստեղծմամբ: Փոխնախարար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր արբանյակը նախատեսվածի պես թռչում է տիեզերական տարածությունում եւ անցնում պլանավորված թեստային գործողություններ: Անդրադառնալով կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ փոխնախարարը նշել է, որ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոնը:

Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները. հենքային եւ կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ աստրոֆիզիկական հետազոտությունները մոլորակների եւ աստերոիդ գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը, երկրի հեռավար զոնդավորումը տիեզերքից, կոորդինատային ժամանակային եւ նավիգացիոն ապահովվում, տիեզերական աղբի օգտահանման եւ վերահսկման խնդրի լուծում, աստերոիդ գիսաստղային սպառնալիքի կանխարգելում եւ այլն: Նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումն ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս տարի կփոխարինվի 467 վերելակ

Հաջորդը

Սպեկուլյացիա հայկական ձևով

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն ուզում է վերջանականորեն Արցախի հարցը լուծել. Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է Սյունիքում երեկ եւ այսօր ծավալվող իրադարձությունները: Ըստ քաղաքագետի Ադրբեջանը փորձում…
Դիտել

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի…
Դիտել

Արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը։  «Հարկ ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share