Շահագործել են ՀՀ քաղաքացիների

Վրաստանի Նինոծմինդա շրջանում ձերբակալվել են հայր և որդի՝  մարդկանց վաճառք կազմակերպելու փաստով, այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 12-ից 15 տարի ժամկետով:

Խոստանալով աշխատանքային լավ պայմաններ, նրանք Հայաստանի երեք քաղաքացիների համար 2015-2016 թվականներին պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Վրաստան տեղափոխվելու նպատակով: Տուժածները տեղափոխվել են Նինոծմինդա շրջան, որտեղ շահագործվել են գյուղատնտեսական ֆերմաներից մեկում: Հայաստանի քաղաքացիները ահաբեկման են ենթարկվել, զրկվել են փաստաթղթերից, երկար տարիներ աշխատավարձ չեն ստացել:

Տուժածները մշտապես տեսախցիկների հսկողության տակ են եղել։

Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից: Նա փորձել է հատել Վրաստանի պետական   սահմանը, որի ընթացքում նրան ձերբակալել են իրավապահները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերել

Հաջորդը

Ադրբեջանը շարունակում է չընդունել հայ ռազմագերիների փաստը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին…
Դիտել

ՊՆ-ն հերքում է․Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել

Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ…
Դիտել

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը…
Դիտել

Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share