Շահագործել են ՀՀ քաղաքացիների

Վրաստանի Նինոծմինդա շրջանում ձերբակալվել են հայր և որդի՝  մարդկանց վաճառք կազմակերպելու փաստով, այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 12-ից 15 տարի ժամկետով:

Խոստանալով աշխատանքային լավ պայմաններ, նրանք Հայաստանի երեք քաղաքացիների համար 2015-2016 թվականներին պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Վրաստան տեղափոխվելու նպատակով: Տուժածները տեղափոխվել են Նինոծմինդա շրջան, որտեղ շահագործվել են գյուղատնտեսական ֆերմաներից մեկում: Հայաստանի քաղաքացիները ահաբեկման են ենթարկվել, զրկվել են փաստաթղթերից, երկար տարիներ աշխատավարձ չեն ստացել:

Տուժածները մշտապես տեսախցիկների հսկողության տակ են եղել։

Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից: Նա փորձել է հատել Վրաստանի պետական   սահմանը, որի ընթացքում նրան ձերբակալել են իրավապահները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերել

Հաջորդը

Ադրբեջանը շարունակում է չընդունել հայ ռազմագերիների փաստը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել 11 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու…
Դիտել

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության «Թվիթեր»-ի…
Դիտել

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ազդագիր» կայքին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ խոսել է Արցախի արտաքին քաղաքականության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share