Շտապօգնության բժշկին լինգով հարվածած տղամարդը բերման է ենթարկվել

Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՍԴ նախագահն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Հաջորդը

Արցախում Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։ 33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի…
Դիտել

Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 երեխաներից 13-ը արդեն դուրս են գրվել

Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը  արդեն դուրս են…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:  Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share