Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։

33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականությունը, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:

Ուստի, Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման և զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անի Ժամհարյանի հեքիաթը (Ժանի Արտ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մեդալների հաշվարկով Հայաստանը առաջինն է

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալային հաշվարկով զբաղեցնում է առաջին տեղը։  8…
Դիտել

Կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքի հետևանքները

Ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումը դադարեցվել է։ Մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և…
Դիտել

Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող արցախցի ուսանողների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան ԲՈՒՀ-երում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share