Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում գործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայտարարությունը․

Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։

Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։
Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։

Ոստիկանությունը հավաստում է, որ առկա են բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման ու բացահայտման, քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման համար։

Հաստատելով իր լիազորությունների շրջանակում ցանկացած խախտման խստագույնս հակազդելու հանձնառությունը՝ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների և քարոզարշավի ընթացքում օրինականության լիարժեք ապահովման գլխավոր երաշխիքը ոստիկանություն-հասարակություն փոխվստահության ու փոխգործակցության առկայությունն է, որի ամրապնդմանն ու կիրարկմանը հետամուտ է լինելու բոլոր միջոցներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը. ՀՀ նախագահ

Հաջորդը

Բացահայտվել է պետական դավաճանության աննախադեպ դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը փաթեթային պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է…
Դիտել

Հաագայում քննում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը. ՈՒՂԻՂ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում…
Դիտել

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Եղանակային նման պայմաններում երկնագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share