Որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։

Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշված է նախարարության տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել տարվա 10 լավագույն մարզիկներին

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից. ՀՀ ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը. «Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև…
Դիտել

Վարչապետը հյուրընկալել է շախմատի Աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին (տեսանյութ)

Վարչապետը հյուրընկալել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին ու նրա…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ. Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ…
Դիտել

Գլխավոր դատախազության արձագանքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնում առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share