Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

«Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև այլ հյուպատոսական ծառայություններ։

Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է շարունակում ստանալ։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի։

Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ամբողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ»,- նշված է ՀՀ դեսպանատան հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Հաջորդը

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 31-ամյակի առիթով (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտնում են, որ…
Դիտել

Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի բանաձեւը

1 ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, Արցախյան ազատամարտում և անկախ պետականության կայացման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share