Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցել է  996 մասնագետ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին, որը միտված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մասնակցել է  996 մասնագետ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ըստ փոխնախարարի այս տարի ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Այս խմբի ուսուցիչների մոտ 11 տոկոսը դիմել էր մասնակցելու կամավոր ատեստավորմանը: Փաստացի մասնակցել է 996 ուսուցիչ կամ դիմած ուսուցիչների 72, 6 տոկոսը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջնային ստուգման արդյունքում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը պետք է ստանա հավելավճար 30-ից 50 տոկոսի չափով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ

Հաջորդը

Թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայրենիքը սիրելու ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների կատարումն է. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը՝ հարկ վճարոի օրվա առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ Հարկ…
Դիտել

ԵԿՄ բոլոր բաժանմուքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն

«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը…
Դիտել

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Մասնավորապես, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share