Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ այդ ճանապարհներն իրենցն է լինելու. ՄԻՊ-ը պաշտոնյաներին

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ հարցին, թե միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք կա այն հարցի վերաբերյալ, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք։

«Հայաստանում որոշ պաշտոնատար անձինք ճանապարհի հատվածների մասին ասում են՝ դե մենք ի՞նչ կարող ենք անել, իրենց հենակետերն են, մինչև դելիմտացիան ու դեմարկացիան դա կարող ենք համարել իրենցը։ Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ դա իրենցն է լինելու, բա որ դելիմիտացիա-դեմարկացիա արեցինք, պարզվեց էդ ճանապարհը մեզ է գալիս։ Առավել ևս, եթե պատմական ենք վերցնում դիսկուրսը, դրանք առհասարակ Հայաստանի Հանրապետության պատմական հողերն են, ամբողջ արխիվն է դրա մասին վկայում։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, բազմաթիվ դրական միտումներ կան անվտանգության գոտու հետ կապված։ Երբ այս փաստերը մենք ներկայացնում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, կան շատ դրական ազդակներ, պարզապես անհրաժեշտ է նաև հենարան պետությունից, որ կարողանանք այս գիծն առաջ տանել։ Գոնե որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չխանգարեն»,- ասաց Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները տեղակայված են Կապանի օդանավակայանի անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ. ՄԻՊ

Հաջորդը

Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվում է

Առնչվող նյութեր
Դիտել

Տղամարդը հյուրանոցում ծեծել է մորը, կտրել պարանոցը, ապա նետվել 4-րդ հարկից

Ապրիլի 16-ին, ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

«Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Ասկերանի վերին ենթաշրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share