Պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալ ու ստել նաև միջազգային հարթակներից. Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝  իր ելույթի ժամանակ չմոռանալով դարձյալ ստել՝ սեպտեմբերի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից իրականացված ագրեսիվ հարձակումը ներկայացնելով իբրև Հայաստանի կողմից իրականացված սադրանք:

Նախարարը հայտարարել է, թե Հայաստանը իբր բացահայտ փորձում է սրել լարվածությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը ստանալու և այն շահարկելու նպատակով։

«Հայաստանն ակնհայտորեն փորձում էր սրել լարվածությունը միջազգային հանրության ուշադրությունը շահարկելու համար, ուստի սեպտեմբերի 13-ին անտեսեց հրադադարի պայմանագիրը և շարունակեց խոշոր տրամաչափի զենքերից և հրետանուց կրակել Ադրբեջանի տարածքի վրա։ Այդ ամենի հետևանքով զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 80 զինծառայող, վիրավորում է ստացել 282 զինծառայող և 2 քաղաքացիական անձ։

Չնայած Հայաստանի նման գործողություններին՝ Ադրբեջանը իրեն չափազանց զգույշ պահեց, ձեռնարկեց մի շարք քայլեր, այդ թվում՝ կապեր հաստատելով համապատասխան միջազգային գործընկերների հետ և դրսևորեց բարի և ճշմարիտ կամք՝ հասնելու հրադադարի», – հայտարարել է Բայրամովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Հաջորդը

ԱԱԾ-ն՝ ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատությունների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք…
Դիտել

Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր…
Դիտել

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share