Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:

Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Հաջորդը

Պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալ ու ստել նաև միջազգային հարթակներից. Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Առնչվող նյութեր
Դիտել

«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկած փաստաթուղթը

Այսօր «Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը…
Դիտել

Ասադը մասնակցելու է նախագահի ընտրություններին

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը հայտ է ներկայացրել երկրի Գերագույն սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:…
Դիտել

Նախնական տվյալով խորհրդարան է անցնում երեք ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների այս պահի դրությամբ ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share