Պատիվ է եղել ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյան

«Ինտեր»-ի մամուլի ծառայությունն իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայազգի ֆուտբոլիստը պատմում է Հայաստանիև իր ֆուտբոլային կարիերայի մասին:

Մխիթարյանը թղթի վրա արագությամբ նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզը, նշում մայրաքաղաք Երևանը, պատմում,թե որքան հրաշալի քաղաք է այն ու հայտնում, որ կարիերայի ավարտից հետո կցանկանա վերադառնալ Երևան։

Մխիթարյանը պատմել է, որ ծնվել է Ֆրանսիայում, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս իր հայրը՝ ֆուտբոլիստ և իր ոգեշնչման աղբյուր Համլետ Մխիթարյանը, այնուհետ հավելել է, որ հայրն իր ամենասիրելի հայ ֆուտբոլիտն է։

«Ինտեր»-ի հայ կիսապաշտպանը նաև պատմել է,որ Երևանի մարզադաշտը լի է երկրպագուներով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ժամանակ, իսկ իր համար պատիվ է եղել ներկայացնել ՀՀ ազգային ընտրանին։

Հայաստանի տեսարժան վայրերի մասին խոսելով, Հենրիխը խորհուրդ է տվել այցելել Սևանա լիճ և Խոր Վիրապ։ Նա նաև ասել է, որ աշխարհում ամենաճանաչված հայն իր կարծիքով Շառլ Ազնավուրն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիմնանորոգվել է ավելի քան 50 տարի առաջ կառուցված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը»

Հաջորդը

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

Հերթական անհեթեթությունն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ ՌԴ-ն ստիպում է Հայաստանին՝…
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…
Դիտել

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share