Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Եւս երկու զինծառայող հրազենային վիրավորվում էր ստացել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են․ ՔԿ

Հաջորդը

ՀՀ նախագահը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության աճի միտում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…
Դիտել

Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այցի ընթացքում նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share