ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

Կոմիտեն միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է շուրջ 7 տոկոսով:

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՊԵԿ-ը միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ: Արդյունքում համակարգը կունենա ավելի լայն վերլուծական գործիքակազմ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Փոփոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային…
Դիտել

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է այս աշնանը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացնել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։  «Առաջարկում եմ…
Դիտել

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share