Պեսկովը պատասխանել է Փաշինյանի դիտարկումներին

Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարևորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից  Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի․ ԱՀ ԱԱԾ

Հաջորդը

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս…
Դիտել

Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին. կովերը սատկել են, գնացքը՝ վնասվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում…
Դիտել

Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share