Պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության 4-րդ քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները։ Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով և պահպանել անհրաժեշտ մաքրություն: Հաշվի առնելով քաղաքում նկատվող թերացումները՝ քաղաքապետը հանձնարարել է տեխբնութագրերում խստացնել որոշ կետեր:

Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը՝ բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու նպատակով: Հաճախ, որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Մի շարք փողոցներում նատրիումային լամպերը փոխարինվում են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Զեկուցվել է, որ 3691 աղբամուղներից 2464-ն արեն իսկ փակվել է՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 66%-ը: Նշվել է նաև, որ փակված աղբամուղների տարածքում նկատելի են դարձել ապօրինի զավթումները: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բացառել նման դեպքերը:

Մայրաքաղաքում հաճախակիացել են հասարակական տրանսպորտի կանգառասրահները վնասելու դեպքերը: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել քաղաքային գույքը վնասողներին:

Մայրաքաղաքում շարունակվում են Covid-19-ի դեմ պատվաստումները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում պատվաստվել է 194 հազար 628 քաղաքացի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վիլնյուսում Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահները պատրաստվում են Հաղթանակի օրվա շքերթին

Արցախում ռուս խաղաղապահները պատրաստվում են արարողակարգային երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան: Ստեփանակերտի…
Դիտել

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել…
Դիտել

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ։ Այս մասին…
Դիտել

Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share