Պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով․ՌԴ նախագահը Ալիեւին

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ ընդգծելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:

«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, – իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, – ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Հաջորդը

Ադրբեջանական զինծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Տեղ համայնքի բնակիչների իրավունքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի…
Դիտել

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը…
Դիտել

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը՝ դեկտեմբերի 12-ին

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share