Պետք է ընտրություն կատարենք պատերազմի և արկածախնդրության ու խաղաղության միջև. Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ցանկությունների առումով՝ ես մեծ ցանկություններ ունեմ Հայաստանի ապագայի ու տարածքների վերաբերյալ, վստահաբար, ձեր պատկերացրածը ավելի փոքր է լինելու, քան իմը, բայց ես իրավունք չունեմ ռեալ-պոլիտիկից դուրս գալու, որովհետև պետք է հասկանալ՝ ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում»,- ասել է նա։ 

Ըստ Պապոյանի՝ ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը  պետք է ընտրություն կատարի՝ խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ. «Ընդ որում, պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Դուք գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին, և այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՞՝ դրանից բխող հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի ապրելու իրավունքը․ սա է կարևոր։

Մենք պետք է ընտրություն կատարենք՝ պատերազմի և արկածախնդրության  ու խաղաղության միջև։ Կարծում ենք՝ պետք է շարժվել խաղաղության օրակարգով․ չկա այլ տարբերակ։ Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, նրանք ոչինչ չառաջարկեցին այլ ճանապարհով գնալու վերաբերյալ, իրենց առաջարկնեը կամ ոչնչի մասին էին, կամ նոր պատերազմի»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիմնանորոգվում է Գյումրի քաղաքի Օղակային փողոցը

Հաջորդը

Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկությունների փաթեթը․ Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ…
Դիտել

Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ: Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել…
Դիտել

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share