Պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց բարձրացնել դիվանագետներին տրվող փոխհատուցման գումարի չափը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ օտարերկրյա պետություններ մեկնող դիվանագիտներին օրենքով տրվում է փոխհատուցում։ Տարիներ շարունակ այդ չափը չի բարձրացվել, բայց պայմանավորված տնտեսական, ֆինանսական այլ գործոններով՝ այսօր կա մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում ՀՀ կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը 2020, 2021 թվականներին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ։

«Մենք առերեսվել ենք աղետալի իրադարձությունների։ Բայց մենք պետք է հասկանանք խորքային պատճառները, թե ինչն է պատճառը։ Ինձ համար եզարակացությունը մեկն է, որ դրա առանցքային և սկզբունքային պատճառը ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որը մենք ունենք և ունեցել ենք ՀՀ-ում։ Եվ մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ մենք դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր։ 2018-2019 թվականների դրությամբ մենք դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից։ Ասենք՝ դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Պետական ինստիտուտների կայացման մասին է խոսքը։ Այո, մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել, որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք։ Այսօր մենք խոսում ենք արտաքին մարտահրավերների մասին, շատ հաճախ քննադատում ենք դիվանագիտական ծառայությանը։ Բայց հարց տվե՞լ ենք, իրենք ինչ պայմաններում են աշխատում։ Դա մոտավորապես նույնն է՝ մենք օլիմպիական խաղերին ուղարկենք վազորդի՝ մի մարզակոշիկով և ասենք՝ գիտես, պետք է մրցակցես մեր երկրի դրոշն ու զինանշանը բարձրացնես։ Չի լինի այդպես, հետևաբար, այս կարգի որոշումները, գիտենք՝ դժվար է, մենք գիտենք, որ սա անում ենք մեր քաղաքական ռեսուրսի հաշվին, ընդհուպ մարդկանց վստահության հաշվին, բայց մեր այստեղ գտնվելը անիմաստ կլինի, եթե ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանցենք՝ մեր հատուկ ծառայություններից սկսած, պետական մարմիններից սկսած: Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին մենք պետք է պետական ինստիտուտների եւ պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք: Մենք ունենք կամք մեր անելիքը անելու, եւ մենք մեր անելիքը անելու ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով

Հաջորդը

Նորից մոտենում ենք տագնապալի իրավիճակի. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:…
Դիտել

Քիշնևում հունիսի 1-ի հանդիպմանը Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը. Վիկտոր Ռիխտեր

Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի…
Դիտել

Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին

Պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share