Նորից մոտենում ենք տագնապալի իրավիճակի. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչպես սպասվում էր, Հայաստանում մոտենում է կովիդի համավարակի հերթական ալիքը: Նա նշեց, որ չորրորդ, հինգերորդ օրն անընդմեջ ամենօրյա դեպքերի էական տոկոսային աճ կա, ինչը նշանակում է, որ «օմիկրոն» տեսակի շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, կամաց-կամաց մտնում է գործողության մեջ։

«Հետևաբար, մենք պետք է նորից վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց համավարակով պայմանավորված իրավիճակի թվային տվյալները:

«Մենք այսօր արձանագրել ենք 621 դրական դեպք՝ 5838 թեստավորված անձանցից։ Ունեցել ենք 1 մահ։ Պատվաստումային գործընթացի արդյունքում մենք արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափն ստացած 805 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35,7 տոկոսը, և դեռ առաջին դեղաչափն ստացած 987 084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43,7 տոկոսը։ Վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով «օմիկրոն» շտամի դեմ պայքարելու քաղաքականությունը շարունակում է մնալ պատվաստումը, ինչը պաշտպանում է մահվան դեպքերից ու նվազեցնում ռիսկը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ուկրաինայի եւ ՀՀ միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 28 անշարժ գույք և դրամական միջոցներ. Դատախազություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման…
Դիտել

Արցախի ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր

Արցախի Պաշտպանության բանակի հայտարարությունը․ «Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ 

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ: …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share