Պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունի տեղեկացնում են նաեւ, որ հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը,տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։

Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և անկախ իրենց քաղաքական հայացքներից։

Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։

«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք», – նշել է Գնել Սանոսյանը՝ ավելացնելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու գործակցությունն է։

Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել,որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ և կան կիսատ գործեր։Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Հաջորդը

Արշակ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են ՀՀ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած…
Դիտել

ԱՆ-ն 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման համար (տեսանյութ)

2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական…
Դիտել

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share