ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ. ՀՀ կառավարություն

Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Այս մասին ասված է ՀՀ կառավարության տարածած հայտարարությունում:

«ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում.

Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։Սահմանադրական դատարանի կողմից առղջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների՝ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, ինչն ամենևին չի վերացնում աշխատողների՝ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։

Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը, հետևաբար նախարարի հրամանից ելնելով՝ չպատվաստված աշխատողներն ամեն դեպքում պարտավոր են իրականացնել թեստավորում և իրավական կարգավորումներով նախատեսված ընթացակարգերով ներկայացնել թեստավորման արդյունքները գործատուին»,- նշված է կառավարության հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ArabNews-ին

Հաջորդը

Վերացվել է կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեության կասեցումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Ազգային պարկում նախարարի…
Դիտել

Արցախի նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրի համաձայն՝…
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share