Պուտինը հանձնարարել է ընդունել Դոնբասից փախստականներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է շտապ 10 հազար ռուբլի վճարել Դոնբասից Ռոստովի մարզ ժամանող յուրաքանչյուր փախստականի, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հաստատել է, որ կառավարությունը Պուտինի անունից «միանվագ վճարում է ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի փախստականներին՝ 10 հազար ռուբլու չափով», պարզաբանելով, որ վճարումները կկատարվեն պահուստային ֆոնդից։

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Պուտինին խնդրել է շտապ դաշնային օգնություն տրամադրել տարածաշրջանին՝ կապված Դոնբասից փախստականների չնախատեսված հոսքի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին զանգվածային տարհանման մասին: Մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր ՌԴ ղեկավարության հետ Ռոստովի մարզում քաղաքացիներին տեղավորելու պայմանավորվածության մասին:

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նույնպես բնակիչներին կոչ էր արել մեկնել ՌԴ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում

Հաջորդը

Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում․ Դենիս Պուշիլին

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են սկսել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով…
Դիտել

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ:…
Դիտել

Զասը նամակներ է ուղարկել միջազգային կառույցներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share