Պուտինն ամփոփել է եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:

«Մենք այսօր աշխատել ենք շատ կառուցողական, եղել է խորը վերլուծություն` ներկայիս իրավիճակի մասին, արժանին մատուցեցինք  ՌԴ խաղաղապահների և սահմանապահ զորքերի աշխատանքին, այն մասնագետներին, որոնք զբաղվում են լվացազերծմամբ և ապահովում են մարդկանց վերադարձը մշտական տեղակայման վայրեր»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը առանց մանրամասներ հրապարակելու ներկայացրեց, թե ինչի վերաբերյալ են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել։

«Առաջինը` մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտներ չկան: Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել: Եվ երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ պետք է շնորհակալություն հայտնենլ երեք երկրների փոխվարչապետերին, որոնք աշխատում են այդ հարցերի շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Պուտինը հայտնեց նաեւ, որ մյուս շաբաթ փոխվարչապետերը կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել են:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների եւ հանրության համար: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սոչիում տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ընթացքում

Հաջորդը

Հանդիպումը ընդհանուր առմամբ շատ դրակն էր․Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ի որոշման ֆոնին ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել

ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի…
Դիտել

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, «Ժողովրդավարության…
Դիտել

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի անվան տարրը պաշտոնապես գրանցվել է

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, 2021 թ.…
Դիտել

ՇՄ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանում՝ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ. Հարգելի քաղաքացիներ,Հատիս լեռան գագաթին Հիսուս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share