Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:

Նշվում է, որ Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից հրշեջ ժամանակավոր հենակետ է ծավալվել նաև Բյուրականի անտառտնտեսությունում։

Հենակետերը հագեցած են անհրաժեշտ գործիքներով, բեռնատարներով․ անձնակազմը պատրաստ է արձագանքել ցանկացած պահի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի դպրոցներում կդասավանդվի «Ընդհանուր թյուրքական պատմություն» նոր առարկան

Հաջորդը

Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 28 անշարժ գույք և դրամական միջոցներ. Դատախազություն

Առնչվող նյութեր
Դիտել

Տեսանյութը նոր է. դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման ընթացքում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի մասին, որում նշված է. Այսօր վաղ…

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share