Ջերմուկում հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է, որ Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։

Տեսչական մարմնի աշխատակիցներն Արտակարգ իրավիճակների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։

Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։ Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի տեղեկություններ

2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական…
Դիտել

Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են. Արման Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին նշել է նախկին…
Դիտել

«Կարմիր խաչի» աշխատակիցները հանդիպել են Ղարաբաղում մնացած հայերին

Ըստ «Կարմիր խաչի» միգազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության՝ ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ–ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share