ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն է հայտնել «3+3» ձեւաչափի առաջին նիստի վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստի մասին։ Ըստ ՌԴ արտաքին գերատեսչության` նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի (Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը), Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, ինչպես նաև  Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենը: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:

Քննարկվել են տարածաշրջանային բազմապլան գործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար:

Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել՝ ձևաչափի աշխատանքին Վրաստանի միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:

Քննարկվել են հետագա անելիքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպմանը

Առնչվող նյութեր
Դիտել

4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը կտեղափոխվի գործնական փուլ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ…
Դիտել

Դոլարի փոխարժեքի ազդեցությունը դիզելային վառելիքի և ալյուրի մանրածախ իրացման գների վրա

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի  ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։…
Դիտել

Այս պահին Փաշինյան-Ալիև ֆորմատով հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ տարածված տեղեկություններին, թե իբր նոյեմբերի 9-ին նախատեսվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share