ՌԴ հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսաստանը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այա մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նրա խոսքով՝ հանդիպումն, ընդհանուր առմամբ, նպատակաուղղված է նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը։ 

«Պետք է տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և, ընդհանուր առմամբ, ինչպես առաջ տանել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպման ժամանակ համաձայնագիրը ստորագրած երեք երկրների ղեկավարները կուրվագծեն այս խոստումնալից ուղղությունները», – ասել է Ռուդենկոն։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Հաջորդը

Պուտինը հանդիպում է անցկացնում Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով:…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների…
Դիտել

Կփոխվի պարեկային ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը

Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share