ՌԴ ՊՆ. 145 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի վեցերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 15 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 145 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր)՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար:

Ադրբեջանին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հաջորդը

Աճյունների որոնման աշխատանքներ Ջրականում

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կարճատև զրույց են ունեցել

Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս…
Դիտել

Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական…
Դիտել

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են.

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share