ՌԴ ՊՆ. 420 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի 15-րդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 20 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, 420 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր)՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար: Ընդհանուր առմամբ՝ 15 ավտոշարասյունով 2800 տոննա բեռ է առաքվել:

Ադրբեջանին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրամիության կոչը Ադրբեջանին

Հաջորդը

ՃՏՊ Սևան - Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում. Գոնչար

Ռուսաստանը պատրաստ է  աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, TACC-ին տված հարցազրույցում ասել է…
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share