ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպումը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման աշխատանքներին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին։

«Երեկ աշխատանքային այցով Երևան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև Ռուսական երկաթուղիներ ընկերության կառավարման խորհրդի նախագահը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը, ըստ էության մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները։ Երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և այդ պայմանավորվածությունների անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք։ Եվ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն ըստ էության գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը և շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը։ Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական։ Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որն արտահայտում ենք, ինքն արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու, տեղում ոսւոմնասիրելու են կոնկրետ տարածքները, շինհրապարակների տեղերն է որոշելու։Մասնագետներն արդեն եղել են Երասխում ու Մեղրիում, գնահատել են իրավիճակը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

Հաջորդը

Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին…
Դիտել

Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները չորս օր շարունակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share