Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը


Ռուսաստանի խաղաղապահների ինժեներ-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ռուս զինծառայողներն աշխատանքներ են իրականացրել Մատաղիս բնակավայրի մատույցներում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս մայրուղու երկայնքով պայթունավտանգ առարկաներ որոնելու ուղղությամբ, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն:

Այս տարածքում աշխատանքների ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 15 պայթունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2104 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1806 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել 25611 պայթունավտանգ առարկա:

Սակրավորների հայտնաբերած պայթյունավտանգ առարկաները հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելական բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային գործիչների

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է գերիների հետ կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ…
Դիտել

Բանակում արձակուրդները սահմանափակվում են

Վերջին շրջանում COVID-19-ի հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, այս մասին հայտարարություն…
Դիտել

Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել…
Դիտել

Ուկրաինայի հետ բանակցությունները բարդ են ընթանում. Լավրով

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share