Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի, Պատգամավորների պալատի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բառնայի, ԵԽԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում ԱԼԴԵ` «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի  ղեկավար Յուլյան Բուլայի, Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոյուի եւ Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Շոշափվել է հարցերի լայն շրջանակ: Հանգամանորեն քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ռումինիայի տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է  Ռումինիայի նշանակալի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Ռումինական կողմը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաեւ պատրաստակամություն` աջակցելու Հայաստանին ԵՄ նախագծերում ներգրավվելու հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան

Հաջորդը

«Տելեգրամ» հավելվածը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ. ՔԿ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են. Ջեյք Սալիվան

Ամերիկայի միացյալ նահագների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և…
Դիտել

Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա

Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share