Սա բացառիկ հնարավորություն է 3+3 ձևաչափը մերժելու համար. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն անդրադարձել է ժողովրդավարության հարցերով համաժողովին, որն անցկացվելու է Վաշինգտոնում եւ հրավիրվածների թվում է նաեւ Հայաստանը։

«Դեկտեմբերի 8-9-ը Վաշինգտոնում կանցկացվի ժողովրդավարության հարցերով համաժողով, որին մեր տարածաշրջանի երկրներից հրավիրված են միայն Վրաստանը և Հայաստանը։

Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր 3+3 ձևաչափը անհեռանկար ու աննպատակահարմար համարելով՝ մերժելու առումով։

Մեր տեղը, իմ կարծիքով, ժողովրդավար երկրների ընտանիքում է և Հայաստանը պետք է համաժողովին մասնակցի ամենաբարձր` վարչապետի մակարդակով։

Սա լավ հնարավորություն է նաև առաջադեմ հանրությանը Արցախի հիմնահարցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնորոշման և «Անջատում հանուն փրկության» լույսի ներքո ներկայացնելու համար։

Այլ ձևաչափով մասնակցությունը ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական լուրջ բացթողում կլինի, այլև չի գնահատվի ոչ հրավիրողների, ոչ չհրավիրվածների կողմից»,- ֆեյսբուքի էջում գրել է Արամ Սարգսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունը սահմանի ամբողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել,…
Դիտել

ՀՀ նախագահն անդրադարձել է պատերազմի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած կործանարար ազդեցությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով է հանդես եկել նոյեմբերի 7-ից Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության…
Դիտել

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում հետ գնալ ելման դիրքեր

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share