ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննեն հուլիսի 9-ին

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին։

Հաշվի առնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները վերաբերում են նույն հարցին Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումները: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Գործով զեկուցող է նշանակվել  ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Զարթոնք» կուսակցությունը և «Հայոց հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին կայացած աևրտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ են ներկայացրել ՍԴ հուլիսի 2-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կյանքից հեռացել է Վլադիմիր Մենշովը

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը հեխոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել են Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ…
Դիտել

Պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ ընդգծելով, որ ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Նա հիշեցրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share