Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել․ Արթուր Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանի ասածը պարզապես իր խմբակցության պատգամավորին փրկելու անհաջող փորձ է: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Սեյրան Օհանյանի մեկնաբանություններին։

«Սեյրան Օհանյանն ավելի լավ է՝ կարողանա իրականացնել խմբակցության ղեկավարի իր ֆունկցիաները։ Ես որքան հասկանում եմ՝ Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել, նրանց հետ աշխատանք իրականացնել, որ զերծ մնանք նման իրավիճակներից»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք եկել են իրենց մոտ և փորձել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայցել ՔՊ-ականների ներողամտությունը. 

«Բայց հստակ է, որ կոնկրետ այդ անձնավորության համար սա քրեաիրավական հետևանք պետք է ունենա, իսկ քաղաքական հետևանք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի և բոլոր պատգամավորների համար առհասարակ, որովհետև հստակ է, որ մարդիկ պատգամավորական մանդատ են հանձնել փողոցային խուլիգանների, որոնք գործուղվել են ԱԺ՝ աշխատանքների բնականոն ընթացքը խախտելու և ամեն բան անլրջացնելու համար։ Տվյալ երիտասարդը սովորական խուլիգան է, և ամոթ է, որ այդ անձնավորությունն ունի ԱԺ պատգամավորի մանդատ»։

Հովհաննիսյանը մանրամասներ է պատմել միջադեպից՝ շեշտելով, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում, առանց որևէ հիմնավորման և դրդապատճառի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։

Ըստ Հովհաննիսյանի՝ հարվածը եղել է Վարդանյանի գլխին. «Ոստիկանությունը կպարզի՝ ինչով է հարվածել։ Ձեռքով չի հարվածել»։

Հարցին՝ ակնկալու՞մ եք, որ Մհեր Սահակյանը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի, Հովհաննիսյանն ասել է. «Եթե այդ երիտասարդը խելացի լինի, իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե խելացի չգտնվի, մենք կհուշենք՝ ինչ պետք է անի»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Հաջորդը

Ողբերգություն կրկեսային շղարշով

Առնչվող նյութեր
Դիտել

Փարիզը մշտապես Հայաստանի կողքին է եղել և սատարել մեզ նույնիսկ ամենածանր պահերին․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը:…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share