Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Բաքվի իրավապահների հայտարարությանը

Սերժ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր արձագանքել է Բաքվի իրավապահների հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ասված է.

«Սերժ Սարգսյանին ալիեւյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:

Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիեւը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որեւէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելեւս՝ մեղադրանքներ ներկայացնելու:

Ալիեւը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը եւ ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել եւ շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի եւ փորձի շնորհիվ:

Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ եւս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:

Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:

Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից եւ ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաեւ հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի զինվորական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևին՝ հայտնել էին, որ Բաքուն հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրադադարն իրականում խախտել է Ադրբեջանը. ՊԲ

Հաջորդը

5 մարդու մահվան պատճառ դարձած «BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ակցիայի մասնակիցը կալանավորվել է՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ պատգամավոր…
Դիտել

ԱԺ անկախ պատգամավորներն Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծ են մշակել (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծ են մշակել։ Նախագիծն այս պահին կառավարությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share