Սկսկվել է ուկրաինական պատերազմի 4-րդ շաբաթը

Ուկրաինայում ռազմական գործողություները չեն դադարում արդեն 21-րդ օրը: Ռուսական եւ Ուկրաինական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել տարբեր բնակավայրերի գնդակոծման համար:

Մարտի 16-ին շարունակվել են շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլի ռմբակոծությունները։ Ռուսական զինուժի ռմբակոծություններն ավերել են քաղաքի դրամատիկական թատրոնը, որտեղ ապաստան են գտել խաղաղ բնակիչները, Նեպտուն լողավազանը և քաղաքի այլ շինություններ։

Իսկ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 6 անգամ գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը։

Ռուսատսանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը: Բայդենը Պուտինին ռազմական հանցագործ էր անվանել:

«Մենք անդընդունելի եւ աննաերելի ենք համարում պետության ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում, նշել է Կրեմլի խոսնակը:

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան դիմել են Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու  համար: Այս մասին ասվում է Twitter-ում համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցչության՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում։

Մեծ Յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը կանոնավոր առցանց բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հաջորդը

Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Փարիզը մշտապես Հայաստանի կողքին է եղել և սատարել մեզ նույնիսկ ամենածանր պահերին․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը:…
Դիտել

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ…
Դիտել

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share