Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու. Տաթեւ համայնքի ղեկավար

ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, այս մասին ֆեյսբուքում գրել է Տաթեւ համայնքի ղեկավար ընտրված Սամվել Լալայանը

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ Վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր, առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն: Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման: Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին: Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու»,- գրել է Սամվել լալայանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կալանավորվել են նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը

Հաջորդը

Իհարկե, սահմանները չեն սահմանազատվել եւ սահմանագծվել, բայց պետական սահմանը կա. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահի հրամանագրերով մի խումբ նախարարներ ազատվել են պաշտոններից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ: Ինչպես  տեղեկանում ենք նախագահի…
Դիտել

Առաջարկվող տարածաշրջանային գործակցության ձեւաչափերը պետք է չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին. Վահե Գեւորգյան

Ազգային ժողովում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն անդրադառնալով տարածաշրջանային գործակցության «3+3» առաջարկին նշել է, որ Հայաստանը կարևոր է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share